Jump to content

Ֆենիա Չերտկոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆենիա Չերտկոֆ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1869(1869-10-07)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 31, 1927(1927-05-31) (57 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտություննկարչուհի, լրագրող և քանդակագործ
 Fenia Chertkoff Վիքիպահեստում

Ֆենիա Չերտկոֆ դե Ռեպետտո (իսպ.՝ Fenia Chertkoff de Repetto, հոկտեմբերի 7, 1869(1869-10-07), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1927(1927-05-31), Բուենոս Այրես, Արգենտինա), ֆեմինիստ, մտավորական, մանկավարժ, քաղաքական գործիչ և քանդակագործ։ Ծնվել է Ռուսաստանում, հետագայում դարձել Արգենտինայի քաղաքացի։ Ամուսնացել է արգենտինացի ֆիզիկոս, Արգենտինայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Նիկոլաս Ռեպետտոյի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերտկոֆը ծնվել է Ռուսական կայսրության Խերսոնի նահանգի (ներկայիս Ուկրաինա) Օդեսա քաղաքում, 1869 թվականին։ Նրա քույրը՝ Մարիանան, Արգենտինայի սոցիալիստական կուսակցության հիմնադիր Խուան Բաուտիստա Խուստոյի կինն էր և Ադելան, որ ամուսնացավ սոցիալիստական տեսաբան Ադոլֆո Դիքմանի հետ[1]։ 1887 թվականին հայրենի քաղաքում ստացել է ուսուցչի որակավորւմ, սովորել է երաժշտություն, թատրոն և պար։ Քաղաքական ներգրավվածության պատճառով նա ստիպված էր աքսորվել ընտանիքի հետ։ Չերտկոֆին հրավիրվել են Լոզանի համալսարան, Շվեյցարիա, որտեղ 1897-1898 թվականներին մասնագիտացել է մանկավարժության մեջ, մեկ տարի անց ավարտելով իր ուսումնասիրությունները Սորբոնում։ Ամուսնացել է սոցիալիստ Գաբրիել Գուկովսկու հետ, որի հետ ունեցել է դուստր՝ Վիկտորյա Գուկովսկին[2]։ Ամուսինը մահացել է Եվրոպայում։

Արգենտինայում ապրել է Սանտա Կլարայում, Արևելյան Եվրոպայի հրեաների կողմից հիմնադրված մի գաղութում, որտեղ նա հիմնել է դպրոց և զարգացրել է գրադարանը։ Չերտկոֆը և նրա քույրերը դարձել են Արգենտինայի քաղաքացիներ։ Ֆենիա Չերտկոֆը տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ ապրել է Դիքմանի տանը, նախքան Սոցիալիստական կուսակցության անդամ Նիկոլա Ռեպետտոյի հետ ամուսնանալը[1]։ 1903 թվականին, որպես Սոցիալիստական կուսակցության պատվիրակ, մասնակցել է Կոնգրեսի քննարկումներին, որտեղ ի թիվս այլ հարցերի, առաջարկել է գենդերային հավասարություն, օրենքի հավասարություն օրինական և անօրինական երեխաների համար, ամուսնալուծության օրենքի վավերացում և հայրության քննություն։ Որպես սոցիալիստ՝ 1920 թվականին հիմնադրել է Կանանց սոցիալիստական կենտրոնը և Կանանց արհեստակցական միությունը, քույրերի և Գաբրիելա Լապերրիերի և Ռաքել Մեսինայի հետ։ Ֆենիա Չերտկոֆը մասնակցել է աշխատողների և արհեստակցական միություների առաջին գործադուլներին տարբեր ոլորտներում, ինչպիսիք են հեռախոսը, տեքստիլը, առևտուրը և գործարանները` նպաստելով, որ կիրակի օրն օրենքով լինի հանգստյան օր։ Նա նաև դատապարտել է անչափահասների աշխատանքային շահագործումը, գործարանների վատ սանիտարական պայմանները և երկար աշխատանքային ժամերը։ Վերջին 20 տարիների ընթացքում վատ առողջական վիճակի պատճառով մահացել է Բուենոս Այրեսում 1927 թվականին, 59 տարեկան հասակում[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Luis O. Cortese & Nora Capaccioli. La mujer en las calles de Puerto Madero (Իսպաներեն)
  • Recorrido histórico por colonias judías del centro de Entre Ríos. Diario El Día (20 January 2008) (Իսպաներեն)
  • Partido Socialista Auténtico. Fenia Chertkoff - Datos biográficos (Իսպաներեն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Rappaport, Helen (2001). Encyclopedia of Women Social Reformers. ABC-CLIO. էջեր 148–. ISBN 978-1-57607-101-4.
  2. Deutsch, Sandra McGee (2010 թ․ հունիսի 22). Crossing Borders, Claiming a Nation: A History of Argentine Jewish Women, 1880–1955. Duke University Press. էջեր 154–. ISBN 0-8223-9260-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիա Չերտկոֆ» հոդվածին։